Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանը հանրությանն է ներկայացրել իր «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը

Սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանը հանրությանն է ներկայացրել իր «Բրենդինգ․ Անձեր, 
ընկերություններ, երկրներ» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում տեղի է ունեցել սոցիոլոգ, ԱՄՆ Նևադայի համալսարանի հետազոտող Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ․ Անձեր, ընկերություններ, երկրներ» գրքի շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսին ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ, համալսարանականներ, գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ, հեղինակի ընկերներն ու ընտանիքի անդամները։

DSC07374.JPG (11.72 MB)

Գրքի շնորհանդեսին հաջորդել է պանելային քննարկում՝ նվիրված բրենդի ու բրենդինգի խնդիրներին, գրքում տեղ գտած կարևոր ու օգտակար վերլուծություններին։

Պանելային քննարկումը վարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։

Լիլիթ Շաքարյանը իր գրքում նկարագրում է՝ ինչպես ստեղծել կայուն ու հուսալի բրենդներ, որոնք ոչ թե միայն կծառայեն ցուցափեղկերի ձևավորման համար, այլև հանդես կգան որպես բիզնեսի կառավարման շարժիչ ուժեր: Շաքարյանն ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ անդրադառնում է նաև երկրի բրենդի ստեղծմանը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից։

DSC08141.JPG (12.50 MB)

Գիրքը բաղկացած է երեք բաժիններից, որոնցում առանձին-առանձին վերլուծության են ենթարկվել անձի բրենդավորման յուրահատկությունները, կազմակերպական բրենդի, ինչպես նաև երկրի բրենդի ձևավորման ռազմավարությունները հայաստանյան իրականության համատեքստում։

Որպես անձի բրենդավորման բացառիկ օրինակ հեղինակի կողմից ընտրվել է ֆրանսահայ երգահան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի բրենդը։

«Եթե ուզում եք ներկայանալ և ներկայացնել նոր տեսքով, անունով, իմիջով, կառավարել հանրային կարծիքն ու այն ծառայեցնել ձեր նպատակներին, ապա Լիլիթ Շաքարյանի այս գիրքը ձեզ շատ օգտակար կլինի: Հեղինակն այս ոլորտի հայաստանյան սակավաթիվ մասնագետներից է` ակտիվ ներգրավված և’ դասավանդման, և’ պրակտիկ գործունեության տիրույթում, քաջատեղյակ հայաստանյան և միջազգային տեղեկատվական շուկաներին:

Գիրքը բոլորի համար է` հաղորդակցությունների մասնագետների, գործարարների, քաղաքականության և զանգվածային լրատվական ընկերությունների ներկայացուցիչների, ուսանողների, տեսաբանների և պրակտիկների: Հեղինակը նաև սովորեցնում է խոսել մասնագիտական լեզվով, բայց այն արհեստականորեն չի բարդացնում, ինչը գրքի առավելություններից է: Մաղթում եմ հաճելի և օգտակար ընթերցում»,- ասել է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

DSC07855.JPG (12.06 MB)

Լիլիթ Շաքարյանը 14 տարի դասավանդել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, 10 առարկայական ծրագրերի և մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։               2023թ․-ից տեղափոխվել է ԱՄՆ, Նևադայի համալսարանում զբաղեցնում է հետազոտող գիտնականի պաշտոն և իրականացնում է գիտական հետազոտություն «Մարդու զարգացում և ընտանիքի տեսություն» դոկտորական (PhD) ծրագրով։

DSC07755.JPG (10.19 MB)

DSC08058.JPG (12.81 MB)

DSC07753.JPG (9.91 MB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]